Աշակերտուհին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում դպրոցական հանրակացարանը հրկիզելու համար, ինչի հետեւանքով զոհվել են նրա 10 համադասարանցիները, հաղորդում է BBC-ն:

18-ամյա աղջիկը կատարել է հանցագործությունը 2017 թվականին 14 տարեկան հասակում աղջիկների համար հեղինակավոր դպրոցում ուսանելու առաջին տարվա ընթացքում:

Աշակերտուհին 2021թ. դեկտեմբերին մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության գործով:

Դատավորը պնդել է, որ նա չէր պատրաստվում սպանել իր համադասարանցիներին, իսկ հրդեհը կազմակերպել էր ուրիշ դպրոց տեղափոխվելու համար:

Իրենց ընկերներին փրկելու աղջկա փորձը դիտարկվել է՝ որպես մեղմացուցիչ հանգամանք:

Դեպքը ցնցել է երկիրը եւ մտահոգություններ առաջացրել դպրոց-ինտերնատներում սովորողների անվտանգության հարցում:

Դա վերջին տարիներին Քենիայի դպրոցներում աշակերտների կողմից ինչ-որ պատճառներով, ինչպես վատ սնունդն է կամ ուսուցչի կողմից վատ վերաբերմունքը, ի նշան բողոքի կատարված հրկիզումներից ամենամահաբեր դեպքն է: