Փետրվարի 5-ին, ժամը 07.05-ին, Երևանի Էրեբունու և Մուրացանի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 28-ին, ժամը 10.50-ին, վրաերթի ենթարկված Օֆիկ Ղուկասյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:





























