Մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններին։
Դրանց թվում են.
Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը,
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ մտցնելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,
«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծին։




























