Անհետ կորածների որոնման մեջ մասնագիտացած հասարակական կազմակերպության անդամները Մեքսիկայի արեւմտյան Խալիսկո նահանգում մարդկային մնացորդներով 50 պարկ են գտել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը։

Նշվում է, որ մնացորդները հայտնաբերվել են Տլախոմուլկո դե Սունիգա մունիցիպալիտետի հինգ լքված տների զննության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ պարկերում հայտնաբերվել է մոտ 30 մարդու մնացորդ։ Ենթադրվում է, որ նրանց սպանել են հանցավոր խմբավորումների անդամները։

Մեքսիկայի իշխանությունները հայտնում են, որ 2020թ․ հունվարի դրությամբ երկրում անհետ կորած քաղաքացիների թիվը գերազանցել է 61 000-ը։ Ըստ Հանրային անվտանգության եւ քաղաքացիների պաշտպանության նախարարության տվյալների՝ 2021թ․ Մեքսիկայում բռնի հանցագործությունների զոհ է դարձել ավելի քան 33 000 մարդ: