Այսօր՝ մարտի  6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08:30-ի սահմաններում  ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝  ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա: 

Ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երևթեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող,  50-ամյա  Գնել Ստեփանյանի դին: 

Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի  կոտրված դետալներ: 

Այս պահին քննիչները դեպքի վայրի տեղազննություն են կատարում: Փաստի առթիվ Ա.Դալաքյանի  որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու  ուղղությամբ