Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անցկացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Գործարկվելու է ազդարարման շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-հորդորում են ԱԻ նախարարությունից։