Քաղաքում կան ժամացույցներ , որոնք չեն աշխատում, կարծում եմ սիրուն չի և ճիշտ կլինի այդ ժամացույցները վերանորոգվեն ու աշխատեն։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի գործավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Լավ է, որ քաղաքում ժամերն աշխատեն: Խնդրում եմ՝ խոսել գովազդատուների հետ եւ այդ ժամերը վերականգնեք»,-ասաց նա:





























