Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չորեքշաբթի օրը պետք է Թուրքիա ժամանի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպման համար, իսրայելցի պաշտոնատար անձինք զգուշությոմբ կհետեւեն այցի ընթացքում լարված ցանկացած հանրային թակարդի, հաղորդում է Times of Israel-ը:

Շաբաթներ շարունակ թուրք եւ իսրայելցի պաշտոնյաները թռչում էին Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ, որպեսզի սահմանեն այն չափորոշիչները, թե ինչ է քննարկվելու երկու պետությունների ղեկավարների միջեւ: Քիչ բան է հայտնի այն մասին, թե կոնկրետ ինչ է քննարկվելու, սակայն իսրայելցի պաշտոնյաները մտահոգված են, որ Էրդողանը կարող է օգտագործել Հերցոգի հետ ցանկացած հրապարակային ելույթ՝ Իսրայելին անհարմար վիճակի մեջ դնելու համար:

Էրդողանը, որը պաղեստինյան հարցի ջատագովն է եւ Պաղեստինի նկատմամբ իսրայելական քաղաքականության խիստ քննադատը, հասկացրել է, որ մի շարք հարցերի շուրջ տասնամյա լարվածությունից հետո անհամբեր սպասում է Իսրայելի հետ համագործակցության որոշակի մակարդակի վերականգնմանը:

Իսրայելի եւ Հունաստանի կողմից աջակցվող նախագիծը՝ EastMed խողովակաշարը հունվարին փակելուց հետո Էրդողանն առաջարկել է համագործակցել իսրայելական գազը Եվրոպա հասցնելու հարցում, ինչը վերլուծաբանների կարծիքով կասկածելի հեռանկար է:

Հերցոգի այցը երկու օր կտեւի եւ կներառի այցելություն Ստամբուլի հրեական համայնքին։