ՀՀ ԱԺ պատգամավորները մարտի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Օրենսդրական փոփոխություններին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 2 պատգամավոր, եւս 29-ը ձեռնպահ մնաց։
Հիշեցնենք, որ արտահերթ նիստն անցկացվում է կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ընդամենը երկու հարց է։ Բոլոր հարցերը քննարկվում են արագացված ռեժիմով:





























