Մարտի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին տեսանելիությունը ցածր է։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1 + 5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 7 + 10,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +2 + 5,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2 + 5,

Տավուշում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 3 + 7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0 + 2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 7 + 11,

Արարատում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 10 + 13,

Արմավիրում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 10 + 12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1 + 3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 8 + 12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 11 + 14,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5 + 9,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 7 + 12։