Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: https://shamshyan.com/hy/article/2022/03/09/1208596/

Վթարի հետևանքով 2 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին  ավտոմեքենայից  դուրս են բերել հրշեջ-փրկարարները,  ովքեր շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: