Հայաստանի Ազգային ժողովի մարտի 9-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններին։

Օրենսդրական փոփոխություններին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, եւս 30-ը ձեռնպահ են մնացել։

Հիշեցնենք, որ արտահերթ նիստը կառավարության նախաձեռնությամբ է գումարվել։