Տվերի շրջանային դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Դոնի Ռոստովի 29-ամյա բնակչին, որը «օրենքով գողի» կարգավիճակ ունի։ Նրան բանտարկել են հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու եւ պահակախմբի անդամների վրա հարձակվելու համար։ Այս մասին Lente.ru-ին հայտնել են շրջանի դատախազության մամուլի ծառայությունից։

Գործով ներգրավված անձը՝ Արթուր Աթաբեկյանը, քրեական աշխարհում հայտնի է որպես Արթուր Մոլոդոյ կամ Արթուր Ռոստովսկի, պարզաբանում է «МК»-ը։

Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել նաեւ ՌԴ Քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով («Հասարակությունից մեկուսացում ապահովող հիմնարկների գործունեության ապակազմակերպում»):

Դատարանը պարզել է, որ գործով անցնող անձը 2016թ․ դեկտեմբերից քրեական հիերարխիայում բարձրագույն դիրք է զբաղեցրել, լինելով «օրենքով գող»՝ գողական գաղափարներ է քարոզել։ Ամրապնդելով իր կարգավիճակը՝ նա ազատազրկման վայրերում 789 անգամ խախտել է գաղութի ներքին կանոնները, ինչի համար պատժախուց եւ տուգանային մեկուսարան է տեղափոխվել։

Տվերի մարզում ИК-6-ից տեղափոխման ժամանակ նա հատուկ հաստատության երկու աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել։