Այդահո նահանգի օրենսդիր ժողովը հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է հղիության ընդհատումը վեցերորդ շաբաթվանից հետո, տեղեկացրել է CNN-ը։

Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է հղիությունն ընդհատել պտղի սրտխփոցի հայտնաբերումից հետո՝ շտապ բժշկական օգնության, բռնաբարության կամ ինցեստի դեպքերից բացի։

Օրինագծի օգտին քվեարկել է 51 խորհրդարանական, դեմ է եղել 14 օրենսդիր։ Այժմ այն պետք է ստորագրի նահանգապետ Բրեդ Լիթլը։