Գիտնականները պարզել են, որ ծովի հատակի տակ խորը ձագարները 2010-2019թթ․ են առաջացել։ Մի ամբողջ թաղամասի մեծությամբ ձագարների հայտնաբերումը հնարավորություն է տվել հետեւել կանադական Բոֆորտի ծովի հատակի զգալի փոփոխություններին։ Իրենց հետազոտության համար մասնագետները ստորջրյա հեռակառավարման սարքեր են օգտագործել:

Փորձագետները նշում են, որ արդեն վաղուց գիտեն արկտիկական լանդշաֆտի զգալի փոփոխությունների մասին, սակայն միայն հիմա են իմացել, որ խորշում էլ նման փոփոխություններ կան։ Գիտնականները պնդում են, որ սա վկայում է ծովի հատակի սառույցի հալչելու մասին:

Նշվում է, որ նման վիթխարի փոփոխությունները կարող են լրջորեն անդրադառնալ ցանկացած ենթակառուցվածքի վրա, որը գտնվում է ծովի հատակին։ Նման փոփոխությունների հետեւանքները արկտիկական լանդշաֆտի փոփոխություններն են, լճերի, բլուրների եւ խառնարանների ձեւավորումը։ Սա կարող է իր ազդեցությունն ունենալ մարդու կյանքի վրա՝ ազդելով, օրինակ, ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցության վրա:

Հետազոտողները նաեւ նշում են, որ Արկտիկայի այս հեռավոր տարածաշրջանում քիչ ենթակառուցվածքներ կան: Սակայն դա շուտով կարող է փոխվել, քանի որ գլոբալ տաքացումը այս տարածաշրջանն ավելի ու ավելի հասանելի է դարձնում։