Մեծ արգելախութը կրկին գունազրկվում է, քանի որ Ավստրալիայի հյուսիս-արեւելքում օվկիանոսի ավելի տաք ջերմաստիճանը սպառնում է առանց այդ էլ դժվարություններ ապրող համաշխարհային ժառանգության օբյեկտին, հաղորդում է AFP-ն:
Մեծ արգելախութի ծովային պարկի վարչության տվյալներով՝ խութի երկնքում դիտորդական թռիչքները գրանցել են ջերմային սթրեսից հասցված վնասը՝ աննշանից մինչեւ ուժեղ գունազրկում 2300 կիլոմետր երկարությամբ մարջանային ցանցում:
«Գունազրկումը հայտնաբերվել էր Ծովային պարկում. այն լայնորեն տարածված է, բայց տարբեր տարածաշրջաններու տարբեր է՝ մեղմից մինչեւ ծանր»,- ասված է իշխանությունների շաբաթական զեկույցում:
Անցած շաբաթվա ընթացքում ծովային պարկում ծովի ջերմաստիճանը բարձր էր միջինից 0.5-ից 2 աստիճանով, իսկ հեռավոր հյուսիսում եւ ափամերձ շրջաններում ջերմաստիճան բարձր էր միջինից 2-ից 4 աստիճանով:





























