Իտալիայից հնագետը հայտնել է փյունիկյան արհեստական նավահանգստի կրկնակի հետազոտության արդյունքների մասին, որը գտնվում է Մոտիա կղզում:
Պեղումները ցույց են տվել, որ մինչ հույների կողմից քաղաքի կործանումն այս կառույցը որպես ծիսական ավազան է օգտագործվել։ Այն գտնվել է մոնումենտալ սրբավայրի կենտրոնում, գրում է Planet Today-ը։
Փյունիկյան որոշ քաղաքներում գիտնականներին հաջողվել է հնագույն արհեստական ներքին նավահանգիստներ՝ կոտոններ հայտնաբերել: Ամենահայտնի այդպիսի կառույցը գտնվում է Կարթագենում։ Մոտիայի վրա հնագիտական աշխատանքների ընթացքում գիտնականները նմանատիպ կառույց են գտել՝ 52.5×37 մետր չափերով։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ դա արհեստական կոտոն է, որտեղ կարելի էր հայտնվել ծովից արհեստական ալիքով։ Կղզում նաեւ բերդի, վիլաների, կրոնական շինությունների պատերի մնացորդներ եւ բազմաթիվ արտեֆակտներ են հայտնաբերվել:
Մասնագետները նաեւ ենթադրում են, որ համալիրը նվիրված է եղել ջրերին, երկնքին եւ դրանց հետ կապված աստվածներին, որոնք առանցքային դեր ունեին փյունիկյան ժողովրդի կրոնական պատկերացումների մեջ: Պեղումները ցույց են տվել, որ մ.թ.ա. 8-5-րդ դարերում ավազանը կապված չի եղել Ստանյոնե Մարսալայի ծովածոցի եւ, հետեւաբար, բաց ծովի հետ։ Միացնող ջրանցքը կառուցվել է հույների կողմից Մոտիայի ոչնչացումից հետո՝ մ.թ.ա. 397/396 թթ.։ Դրանից հետո այն կարող էր որպես չոր նավահանգիստ օգտագործվել:





























