Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ որեւէ պատասխանատվություն չի կրի նավթի համաշխարհային պաշարների պակասի համար` հուսի ապստամբների հարձակումներից հետո, հաղորդում է AP-ը։

Անսովոր կտրուկ նախազգուշացումը նշանավորել է նավթային հսկայի սովորաբար զգուշավոր հայտարարություններից շեղումը, քանի որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները շարունակում են գիտակցել, որ նույնիսկ նրանց ամենաչնչին մեկնաբանությունները կարող են ազդել նավթի գների վրա եւ ցնցել համաշխարհային շուկաները:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ստանձնի էներգամատակարարման ապահովման համար, որպեսզի հակազդեցություն ցուցաբերի հուսիների դեմ»։

Հուսիների կողմից կրկնվող հարձակումները կազդեն թագավորության «արտադրական կարողությունների եւ իր պարտավորությունները կատարելու ունակության վրա»՝ սպառնալով «համաշխարհային շուկաներին էներգիայի մատակարարման անվտանգությանն ու կայունությանը», ասվում է հայտարարության մեջ։

Երկուշաբթի Brent տեսակի նավթի արժեքը հասել է մեկ բարելի դիմաց ավելի քան 112 դոլարի։