Հերթական երկրաշարժն է գրանցվել Թուրքիայի տարածքում: Այսօր` հուլիսի 27-ին, տեղի ժամանակով 13:00-ին, թուրքական Կոնիա քաղաքում 5 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Trend-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, տարերային աղետից ոչ ոք չի տուժել:

Այս տարվա մայիսին 5,7 մագնիտուդ ուժգնության  երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայում, որը խլել էր ավելի քան 120 մարդու կյանք: