Հարավային Կալիֆոռնիայի բնակչին մեղադրում են 2016թ․ ավելի քան 1700 սողունների, այդ թվում՝ կոկորդիլոսների ձագերի եւ մեքսիկական մողեսների մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ տեղափոխելու մեջ, գրում է The Guardian-ը։
Խոսե Մանուել Պերեսը, որը նաեւ հայտնի է որպես «Խուլիո Ռոդրիգես», ձերբակալվել է Մեքսիկայի հետ սահմանին։
Սահմանապահ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մոտ 60 մողես եւ օձ, որոնք թաքնված են եղել տղամարդու բաճկոնի, տաբատի գրպաններում եւ աճուկային հատվածում։
Պերեսը սահմանային ծառայությանն ասել է, որ դրանք իր ընտանի կենդանիներն են։
Սողուններն ի սկզբանե առաքվել են Պերեսի տուն Միսսուրիում, սակայն ավելի ուշ ուղարկվել են Օքսնարդ, երբ նա տեղափոխվել է Կալիֆոռնիա, ասել են իշխանությունները: Դատախազների խոսքով՝ քույրը նրան օգնել է մաքսանենգության հարցում։





























