Բուդդայի հնագույն արձանները հանգիստ նստած մեդիտացիայի մեջ են գտնվում Աֆղանստանի ժայռափոր քարանձավներում: Հարյուրավոր մետրեր խորությամբ գետնի տակ գտնվում են պղնձի աշխարհի խոշորագույն հանքավայրերը, գրում է Associated Press-ը:
Երկրի ղեկավարությունը հույսեր է կապում Պեկինի հետ, որը կկարողանա օգտակար հանածոներով հարուստ այդ վայրը եկամտի վերածել երկրի փրկության համար, որտեղ փողի պակասություն կա միջազգային խստագույն պատժամիջոցների պայմաններում:
Զինյալները, որոնք հերթապահություն են իրականացնում ժայռալանջերին, հավանաբար, ժամանակին մտածել են տերակոտայից պատրաստված Բուդդաներին ոչնչացնելու մասին: Երկու տասնամյակ առաջ, երբ թալիբները, որոնք կոշտ քաղաքականություն են վարում, նոր-նոր էին եկել իշխանության, ողջ աշխարհի վրդովմունքն էին հարուցել՝ պայթեցնելով Բուդդայի հսկայական արձանները երկրի այլ հատվածում՝ դրանք անվանելով հեթանոսական խորհրանշաններ, որոնք պետք է ոչնչացվեն:
Սակայն այժմ նրանք մտադիր են պահպանել «Մես Այնակ» պղնձի հանքավայրի մասունքները: «Թալիբանի» անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ այդ տարածքում բուդդայական վանականների կողմից առաջին դարում կառուցված արձանների եւ տաճարի ավերակների պահպանումը միլիարդավոր չինական ներդրումներ գրավելու բանալին է:





























