Գերմանիայում երուսաղեմյան վանքի բարձրագույն ասպետական օրդենի (OSMTH) անդամները հրապարակայնորեն հերքել են իրենց կապը Անդերս Բրեյվիկի հետ, ով ակտիվորեն օգտագործում էր տաճարականների խորհրդանշանները։ Ինչպես հայտնում է Lenta.Ru-ն, Գերմանիայի օրդենի Մեծ պրիոր Էլկ Բրունսը հայտարարել է, որ ոչինչ չգիտի «նոր տամպլիերական օրդենի մասին», որի անդամ էր իրեն համարում Բրեյվիկը։ «Եթե այն իրականում գոյություն ունի, ապա դա հանցավոր խմբավորում է»,- նշել է նա։
(OSMTH)-ի ուղերձում ասվում է. «Ցավոք, հնարավոր չէ խուսափել նրանից, որ կասկածելի ծագման եւ համոզմունքների մարդիկ իրենց «տաճարականներ են կոչում»։ Նրանք վանքի ասպետների շարժման հետ ընդհանուր ոչինչ չունեն»։




























