Ատենակալների դատարանը Լաս Վեգասում վճռել է, որ միջին դպրոցի ուսուցչին պետք է վճարվի 8 մլն դոլար, ուսուցիչը բողոք էր ներկայացրել խաղատան բարում գարեջուր խմելուց հետո ստամոքսը վնասելուց հետո։ Գարեջուրը, պարզվել էր, քիմիական մաքրիչ լուծույթ էր, տեղեկացրել է AP-ը։

38-ամյա Լոն Էնրայթը նաեւ տակառապետ էր աշխատում Լաս Վեգաս Սթրիպի ռեստորաններում, բայց 2018թ. դեկտեմբերին Հենդերսոնի Barley´s Casino & Brewing Co. բարում ստացած վնասվածքի պատճառով կորցրել էր համի զգացողությունը, ուրբաթ տեղեկացրել է նրա փաստաբան Անդրե Լագոմարսինոն։

Էնրայթը գիտությունների դոկտոր է, նա շարունակում է դասավանդել, բայց այժմ նրա մոտ ախտորոշվել է ստամոքսի եւ կերակրափողի խոց, առկա է քաղցկեղի առաջացման վտանգ, ասել է Լագոմարսինոն։ Փաստաբանը ատենակալների դատարանի որոշումը որակել է որպես փոխհատուցում «կյանքից հաճույք ստանալու հատկությունը կորցնելու» դիմաց։

Station Casinos-ի՝ Barley´s-ի կորպորատիվ տիրոջ ներկայացուցիչը չի մեկնաբանել վճռի մասին տեղեկությունները, որը կայացվել է Քլարկի օկրուգային դատարանում։

Էնրայթի փաստաբանները հայտարարել են, որ Barley´s ընկերությունը ընդունել է իր պատասխանատվությունը եւ մինչեւ դատարանի վճռի կայացումը առաջարկել է 300 000 դոլար փոխհատուցում։