Մեծ դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել արեւելյան Չինաստանի Շանդուն նահանգի Չժուչեն քաղաքում, որը հարուստ է դինոզավրերի բրածոներով:

Պարզվել է, որ ոտնահետքերը պատկանում են զավրոպոդների՝ խոշոր, քառոտանի բուսակեր դինոզավրերի, եւ թերոպոդների՝ երկոտանի մսակեր դինոզավրերի։ Այդ շրջանում հայտնաբերված նմանատիպ բրածոների հետ մեկտեղ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարածաշրջանը շատ զավրոպոդների եւ թերոպոդների բնակավայր է եղել:

2022թ․ Չժուչենում հայտնաբերվել են դինոզավրերի բրածոների գտնվելու մի քանի վայրեր, ինչն ապացուցում է, որ տեղանքը ժամանակին ունեցել է խիտ բուսականություն եւ առատ լիճ, ջրային ռեսուրսներ՝ մեզոզոյան դարաշրջանի դինոզավրերի համար:

Քաղաքում հայտնաբերվել են դինոզավրերի ավելի քան 25 000 բրածոներ։ Քաղաքում դինոզավրի ամենաակնառու հայտնագործություններից մեկը հադրոզավր տեսակի աշխարհի ամենամեծ բրածոն է եղել, որի մարմնի երկարությունը 16,6 մետր է, իսկ բարձրությունը՝ 9 մետր: