Չիլիացի գիտնականներն ահազանգում են․ գլոբալ տաքացման պատճառով հնագույն մումիաները հայտնվել են անհետացման վտանգի տակ։ Անոմալ անձրեւների եւ քամու պատճառով մնացորդները դուրս են գալիս երկրի մակերես, գրում է The Guardian-ը։
Այս պահին Չինչորո ցեղի մումիաների մի մասը թաղված է գետնի տակ՝ Արիկայի ավազոտ բլրի վրա՝ Չիլիի նավահանգստային քաղաք Ատակամա անապատի եզրին: Այս տարածքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Անոմալ անձրեւների եւ քամիների քանակի ավելացման պատճառով մումիաները, որոնց տարիքը մոտ յոթ հազար տարի է, սկսել են դուրս գալ երկրի մակերես: Հնագետները պարբերաբար պետք է նշեն այդ տարածքները եւ վերահուղարկավորեն մնացորդները:
Բացի այդ, մումիաներից մի քանիսը գտնվում է թանգարանում։ Նախկինում աշխատակիցները դժգոհում էին, որ օդի խոնավության բարձրացման պատճառով ցուցանմուշներում բակտերիաներն ավելի ակտիվացել են, ինչը մնացորդները վերածել է սեւ լորձի։
Չինչորոյի քոչվորների մնացորդները վաղուց համարվում էին աշխարհի ամենահին մումիաները։ Այնուամենայնիվ, 2022թ․ European Journal of Archaeology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Սադո հովտում (Պորտուգալիա) հուղարկավորությունները թվագրվում են մոտ ութ հազար տարի։





























