Հնդկաստանը ավելի քան կկրկնապատկի բնական գազի գինը՝ արտացոլելով համաշխարհային գների աճը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։
Հնդկաստանը ապրիլ-սեպտեմբեր ամիսներին հին հանքավայրերից տեղական գազի գինը ներկայիս 2,90 դոլարից կբարձրացնի մինչեւ 6,1 դոլար միլիոն BTU-ի համար, ասել են աղբյուրները:
Սա ավելի բարդ հանքավայրերից գազի սահմանային գինը ապրիլ-սեպտեմբերին 6,13 դոլարից կբարձրացնի մինչեւ 9,92 դոլար մեկ BTU-ի համար:
Բնական գազի բարձր գները կմեծացնեն Oil and Natural Gas Corp Ltd, Oil India Ltd եւ Reliance Industries արտադրողների շահույթը:
Այս քայլը կբարձրացնի գազի գները տնային տնտեսությունների, էներգետիկ ոլորտի, արդյունաբերական ձեռնարկությունների եւ պարարտանյութ արտադրող ընկերությունների համար, ինչը կուժեղացնի ընդհանուր ինֆլյացիան:
Հնդկաստանում տարեկան մանրածախ ինֆլյացիան փետրվարին երկրորդ ամիսն անընդմեջ գերազանցել է 6 տոկոսը։
Ընդհանուր ինֆլյացիան կարող է բարձր մակարդակի վրա մնալ, քանի որ վառելիքի մանրածախ վաճառողները ավելի քան չորս ամիս ընդմիջումից հետո մարտի 21-ից սկսել են դիզելային վառելիքի եւ բենզինի գները աստիճանաբար բարձրացնել՝ արտացոլելով համաշխարհային գների կտրուկ աճը:
DBS Bank-ը նշում է, որ 1 բարել նավթի գնի յուրաքանչյուր 10 դոլար աճը 20-25 բազիսային կետով բարձրացնում է Հնդկաստանի սպառողական գների ինդեքսի վրա հիմնված ինֆլյացիան, ՀՆԱ-ի 0,3 տոկոսով մեծացնում է ընթացիկ գործարքների հաշվի տարբերությունը։





























