«Բայց եկեք բացարձակապես պարզ լինենք, դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ, եւ շատ կարեւոր է, որպեսզի բոլորը հասկանան դա…
Բրիտանիան «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության կամ Պուտինի տապալման» չի ձգտում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նշելով, որ իր նպատակն է «օգնել պաշտպանել ուկրաինացիներին», հայտնում է Reuters-ը։

«Ես հասկանում եմ մարդկանց հիասթափությունը Պուտինից, եւ կառավարության փոփոխությունն ինքնին ամոթալի բան չէ… դա շատ դեմոկրատ քաղաքական գործիչների նպատակն է», - ասել է Ջոնսոնն օրենսդիրներին:

«Սակայն եկեք բացարձակապես պարզ լինենք. դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ, եւ շատ կարեւոր է, որպեսզի բոլորը դա հասկանան: Մենք պարզապես պատրաստվում ենք օգնել պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին»: