Մեկ քառորդ դյույմանոց կոճակը, որի վրա 1920թ․ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջեյմս Քոքսի եւ նրա գործընկեր Ֆրանկլին Դ. Ռուզվելտի դիմանկարներն են, վաճառվել է ռեկորդային 185 850 դոլարով, ինչը աննախադեպ գումար է քորոցով կոճակի համար, տեղեկացնում է The Hill-ը:

«Սա իսկական Սուրբ սկիհ է»,- ասել է Hake's Auctions աճուրդում Ամերիկայի գծով մասնագետ Սքոթ Մասելը:

Ըստ Մասելի՝ այս կոնկրետ կոճակի այդքան բաղձալի լինելու պատճառներից մեկն այն էր, որ նույն չափի ընդամենը վեց կոճակ կա: Քոքս-Ռուզվելտի մի քանի կոճակներ են արտադրվել, քանի որ «դեմոկրատները շանս չունեին» հաղթելու Սպիտակ տանն այդ տարի:

«Կարծում եմ, որ համավարակը դրա հետ կապ ուներ»,- ասել է նա: «Բոլորը մնացել են տանը եւ իրեր են փնտրում ինտերնետում, փորփրում են իրենց ձեղնահարկը ու գտնում են իրենց ունեցած բոլոր մասունքները»:

Մասելն ասել է, որ նույնիսկ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում քաղաքական թեկնածուները միշտ արտադրելու են առարկաներ, որոնք կարող են հավաքածուներում ընդգրկվել: