«Թալիբան»-ը հրամայել է աֆղանական ավիաընկերություններին արգելել կանանց առանց տղամարդ ազգականի ուղեկցության ինքնաթիռ նստել, հայտնում է France 24-ը։

«Կանանց չի թույլատրվում թռնել ոչ ներքին, ոչ միջազգային չվերթներով առանց տղամարդ ազգականի»,- ասվում է Ariana Afghan Airlines-ի աշխատակիցներին ուղղված նամակում: Նույն հրամանը ստացել է նաեւ Kam Air ընկերությունը:

Անանուն աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ նոր սահմանափակումների ներդրումից հետո ավիատոմս գնած աֆղան կանանց թույլ չեն տալիս թռնել։ Պարզ չէ՝ արդյոք հրամանը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, սակայն, ըստ France 24-ի, անցյալ շաբաթ ամերիկյան անձնագիր ունեցող աֆղան կանանց թույլ չեն տվել թռնել։