Ամերիկյան դիվանագիտության ազգային թանգարանի ցուցանմուշները համալրվել են կրծքազարդերի հավաքածուով, որը պատկանում էր վերջերս մահացած ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթին, հայտնում է Euronews-ը։

Կրելով այս կամ այն զարդը՝ նա այդպիսով իր վերաբերմունքն էր արտահայտում իրադարձությունների կամ զրուցակցի նկատմամբ։ Այս մասին պատմել է թանգարանի աշխատակից Նենսի Զիննը։

Ցուցահանդեսի կատալոգում կա մի հետաքրքիր լուսանկար, որտեղ Օլբրայթը զրուցում է Յասեր Արաֆաթի հետ։ Բանակցությունները շատ բարդ են, եւ նրա ուսին մեծ մեղվի տեսքով բրոշ է։ Նա հաստատ այդ ճանապարհով որոշակի ազդանշան էր ուղարկում։

Հավաքածուում կա ավելի քան 200 կրծքազարդ, եւ յուրաքանչյուրը, ըստ Օլբրայթի, պետք է որոշակի իմաստ ունենար։ Ընդ որում, նա ինքը գերադասում էր չասել, թե ինչ է նկատի ունեցել՝ հնարավորություն տալով ուրիշներին մեկնաբանել իր ընտրությունը։

Բացի հետաքրքիր կրծքազարդերից, Օլբրայթին շատերը հիշում են որպես միջազգային հարաբերություններում ԱՄՆ կոշտ գծի կողմնակից եւ նաեւ նրանով, որ ռազմական ուժ կիրառելիս չէր հապաղում։