Գերմանիայի դաշնային տարածքների մեծ մասում կիրակի լրանում է COVID-19-ի համավարակի դեմ պայքարի շրջանակում ընդունված գրեթե բոլոր սահմանափակումների ժամկետը, գրում է Deutsche Welle-ն:

Սակայն բազմաթիվ հաստատություններ շարունակում են պահպանել դրանք սեփական նախաձեռնությամբ:

Մարտի 20-ին Գերմանիայում լրացել է «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման մասին օրենքի» նախկին խմբագրմամբ գործունեության ժամկետը, որն իշխանություններին հնարավորություն էր տալիս պարտադրել դիմակների կրումը եւ այլ սահմանափակումներ ընդունել, ինչպես օրինակ՝  3G-ի կանոնը («geimpft, genesen, getestet» - «պատվաստված, հիվանդացած, թեստավորված») որոշ հաստատություններ մտնելիս:

Օրենքի նոր խմբագրումը ենթադրում է միայն քիչ թվով սահմանափակումներ, որոնք գործում են ողջ երկրում, ինչպես օրինակ՝ դիմակի պարտադիր կրումն ինքնաթիռում եւ գնացքներում: