Թունիսում ֆոսֆատի արտադրությունը կրկնապատկվել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 2022թ. նույն ժամանակահատվածում հասնելով 1,3 մլն տոննայի, Reuters գործակալությանը կիրակի հայտնել է Gafsa Phosphat. պետական ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ընկերությունը մտադիր է 5,5 մլն տոննա ֆոսֆատ արտադրել այս տարի՝ նախորդ տարվա 3,7 մլն տոննայի համեմատ:
Թունիսը ձգտում է վերականգնել առաջատար արտահանողի իր դիրքերը, որպեսզի օգտվի պարարտանյութերի կտրուկ գնաճից, որն առաջացել է Ուկրաինայում տիրող ճգնաժամի պատճառով:
Թունիսը ժամանակին եղել է ֆոսֆատի հանքանյութի խոշորագույն արտադրողներից մեկն աշխարհում, սակայն 2011 թ. հեղափոխությունից հետո երկրի մասնաբաժինը շուկայում կրճատվել է: Ֆոսֆատի հանքանյութն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության համար:




























