Ֆրանսիական Ռիվիերայի մի հանգիստ անկյունում տեղակայված La Ciotat նավամատույցը հաշիվներ է դուրս գրում սպիտակ սուպերզբոսանավի՝ Amore Vero-ի խարսխման համար, սակայն չգիտի, թե ում ուղարկել այն, գրում է Reuters-ը։
Մաքսային գործակալները կալանավորել են 86 մետրանոց նավը, երբ նրա անձնակազմը պատրաստվել է լքել նավահանգիստը մարտի 2-ի գիշերը, երկու օր անց այն բանից, երբ ԵՄ-ն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինին:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ զբոսանավը պատկանում է Սեչինի կողմից վերահսկվող ընկերությանը։ Սակայն վերջինս հերքում է դա։
Ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես գրավել է Amore Vero-ն։ Պաշտոնյաները նշում են, որ այդ միջոցը պետական խնամակալություն է տալիս զբոսանավի նկատմամբ եւ ծախսերը դնում սեփականատիրոջ վրա:
Սակայն իշխանությունները երրորդ կողմերին չեն տեղեկացրել նավի վիճակի մասին, ուստի անհասկանալի է մնում, թե ով է պատասխանատվություն կրում դրա պահպանման համար, ասել են զբոսանավերը սպասարկող երկու ընկերությունները: Քանի որ հաշիվները կուտակվում են, La Ciotat Shipyards-ի ղեկավարն ասել է, որ ընկերությունը չգիտի ինչպես ստանալ վճարումը: «Մենք շարունակում ենք հաշիվներ դուրս գրել»,- ասել է La Ciotat Shipyards-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ալիս Բուասոն: Հարցին, թե ով է վճարելու հաշիվները, նա պատասխանել է. «Չգիտենք»:
Amore Vero-ի շուրջ ծագող հարցերը մատնանշում են այն դժվարությունները, որոնց բախվում են իշխանությունները, երբ թիրախավորում են ռուս գործարարների ակտիվները:
Եվրամիությունում ռուս գործարարների ֆինանսական հարստությունը հիմնականում անձեռնմխելի է մնում, սակայն եվրոպական պետությունները սառեցրել կամ բռնագրավել են նյութական ակտիվները, ներառյալ անշարժ գույքը եւ առնվազն 11 սուպերզբոսանավեր:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ զբոսանավը պատկանում է Սեչինի կողմից վերահսկվող ընկերությանը։ Սակայն վերջինս հերքում է դա։
Marine Risk Management-ի սեփականատեր Ջոն Դոլբին, որը վերականգնում է ծովային ակտիվները ապահովագրողների եւ բանկերի անունից, ասում է, որ կառավարությունները քիչ փորձ ունեն սուպերզբոսանավերի առգրավման իրավաբանական հարցերում:
Նա ասել է, որ առգրավված զբոսանավերի պարտատերերը, ինչպիսիք են վառելիքի մատակարարները կամ անձնակազմի կառավարման ընկերությունները նավը վաճառելու հայցով կարող են դիմել դատարան՝ իրենց պարտքերը վերականգնելու համար:
Ըստ Superyacht Times մասնագիտացված կայքի՝ ռուսներին է պատկանում գրեթե յուրաքանչյուր տասներորդ սուպերզբոսանավը։
Պատժամիջոցների ենթարկված անձանց պատկանող որոշ նավեր խարսխված են անվտանգ նավահանգիստներում, օրինակ՝ Ռոման Աբրամովիչի զբոսանավերը Թուրքիայում են կամ նավարկում են միջազգային ջրերում, որոնք դուրս են պատժամիջոցային պետությունների իրավասությունից:
Amore Vero-ն գտնվում էր Ֆրանսիայի նավահանգստում եւ վերանորոգվում էր շքեղ զբոսանավերի մասնագետ MB92-ի կողմից, երբ կիրառվեցին պատժամիջոցները:
Նախարարի խոսքով՝ իշխանությունները ձերբակալել են, ոչ թե պարզապես «սառեցրել» Amore Vero-ին, քանի որ նավահանգստից հեռանալու նրա փորձը հակասում էր ԵՄ պատժամիջոցների ռեժիմին եւ ֆրանսիական օրենսդրությանը։
Ծովային իրավաբան Պասկալ Ֆլոտն ասում է, որ սուպերզբոսանավերի սեփականության իրավունքի որոշման դժվարությունը կարող է լինել այն պատճառներից մեկը, որ ֆրանսիական իշխանությունները չեն տեղեկացրել երրորդ կողմերին Amore Vero-ի կարգավիճակի մասին:
Սուպերհարուստները հաճախ իրենց ակտիվները օֆշորային հարկային դրախտներում աշխատող ընկերությունների ցանցի միջոցով են վերահսկում, ասել է Նավին: Amore Vero-ի վրա Կայմանյան կղզիների դրոշն է ծածանվում։
Ամենամեծ սուպերզբոսանավերը կարող են կատարել իրենց տարեկան գործառնական ծախսերի մինչեւ 10 տոկոսը, ասել է Նավին, ներառյալ անձնակազմի աշխատավարձերը, վերանորոգումները, վառելիքը, սնունդը, ապահովագրությունը, նավամատույցների վճարները եւ ափամերձ կոմունալ ծառայությունները:
540 միլիոն դոլար արժողությամբ Sailing Yacht A նավի համար, որը պատկանում է մագնատ Անդրեյ Մելնիչենկոյին եւ պահվում է իտալական Տրիեստ նավահանգստում, դա կարող է նշանակել միլիոնավոր դոլարներ ամեն ամիս:
Իտալիայում սառեցված ակտիվները կառավարվում են պետության կողմից նշանակված ադմինիստրատորի կողմից, իսկ պետական գույքի գործակալությունը հոգում է պահպանման ծախսերը: Հետագայում դրանք պետք է փոխհատուցվեն սեփականատիրոջ կողմից, հակառակ դեպքում պետությունը կարող է վաճառել նավը՝ դրա ծախսերը վերականգնելու համար:
Ֆրանսիայում եւ Իսպանիայում «սառեցված» կամ առգրավված զբոսանավերի շահագործման ծախսերը մնում են սեփականատիրոջ պատասխանատվության տակ: Սակայն դրանց բանկային հաշիվների արգելափակումը նշանակում է, որ պատժամիջոցների ենթարկված սեփականատերերը հաճախ չեն կարողանում վճարումներ կատարել, ասել է Ռեյչել Լինչը՝ Nautilus International ծովագնացների արհմիությունից:
Մեկ այլ վտանգ կառավարությունների համար գալիս է նավերի անօրինական կալանավորումից, ասում է Յաննիս Մարկոյանիսը, հույն իրավաբան, որը մասնագիտացած է զբոսանավերի միջազգային իրավունքի, ապահովագրության եւ հարկման ոլորտում:





























