Ապրիլի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հանգստյան օրեր աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 12 + 14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +17+20,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+14,
Լոռիում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 14 + 17,
Տավուշում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 15 + 19,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 8 + 11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+23,
Արարատում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 23 + 25,
Արմավիրում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 22 + 24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 23 + 25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 24 + 27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 16 + 20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 24 + 27։




























