Ռուսական «Գազպրոմ»-ի գերմանական «դուստրը»՝ Gazprom Germania-ն, որը էներգիայի առեւտրի, պահեստավորման եւ փոխանցման ընկերություն է, կանցնի գերմանական կարգավորողին՝ էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, տեղեկացնում է Reuters-ը։
Ընկերությունում ձայնի բոլոր իրավունքները կփոխանցվեն կարգավորող մարմնին՝ Bundesnetzagentur-ին, ասել է Հաբեկը մամուլի ասուլիսում։
«Վստահելի կառավարման հրամանը ծառայում է հասարակական անվտանգության եւ կարգի պաշտպանությանը, ինչպես նաեւ՝ մատակարարման հուսալիության պահպանմանը»,- ասել է Հաբեկը,- Այս քայլը պարտադիր է»։
Հաբեկը հավելել է, որ մատակարարումների անվտանգությունը երաշխավորվում է Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ կապերի ճգնաժամի ժամանակ։
Bundesnetzagentur-ը վերահսկողությունը կիրականացնի մինչեւ 2022թ․ սեպտեմբերի 30-ը։ Նա իրավունք կունենա հեռացնել ղեկավարներին, նոր աշխատակիցներ ընդունել եւ ղեկավարությանը հարցնել, թե ինչպես վարվել:
«Մեր նպատակը Gazprom Germania-ի կառավարումն է՝ ելնելով Գերմանիայի եւ Եվրոպայի շահերից»,- իր ելույթում ասել է Bundesnetzagentur-ի ղեկավար Կլաուս Մյուլլերը։




























