Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Opel-ին, ապա առաջ ընթանալով, բախվել Mercedes -ին, գլխիվայր շրջվել է:

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։