Գլխավոր խնդիրը գազի գինը ներկայիս մակարդակում պահելն է, ընդ որու՝ երկարաժամկետ հեռանկարում։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Դա, նրա խոսքով, հիմք կստեղծի տնտեսության կայունության համար։ Նա հիշեցրել է, որ կան երկրներ, որոնք գազը Հայաստանից մի քանի անգամ թանկ գնով են ստանում։ «Հաշվի առնելով համաշխարհային միտումները գազի շուկայում՝ հիմնական ձեռքբերումը կապված է Հայաստանի համար գինը ներկայիս մակարդակում պահելու հետ»,- հավելեց նախարարը։




























