«Շուկայի ազատականացում եւ էլեկտրաէներգիայի առեւտուր» ծրագրի իրականացման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ռիսկեր չկան։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա պարզաբանեց, որ արտառոց իրավիճակից ու անկայունությունից խուսափելու համար փետրվարի 1-ից սկսված նոր մոդելին անցումն աստիճանաբար կիրականացվի։ «Բավականին լավ ակտիվություն կա: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նոր մոդելը կնպաստի էներգետիկ անվտանգության բարձրացմանը եւ ոլորտի զարգացմանը»,- հավելեց նախարարը։




























