ԱՄՆ-ն կփորձի իրար խառնել իրավիճակն Անդրկովկասում. Այս մասին ապրիլի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
«Անշուշտ, ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական ռազմական օպերացիայի ֆոնին կփորձի իրար խառնել Կենտրոնական Ասիան, Ղազախստանը եւ Անդրկովկասը։ Արդյո՞ք դա կհաջողվի նրանց՝ հայտնի չէ:
Ուկրաինայում այսօր հակամարտող կողմերն ամենաքիչն են շահագրգռված պատերազմներ սկսել այլ տարածաշրջաններում»,- ասաց նա։




























