ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի դատաքննություն Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 5-ին, հետաձգել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԴ աշխատակարգային որոշումներից։ 

Մենք տեղեկացանք, որ այս գործով զեկուցող դատավորը փոխվել է։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը ՍԴ էր դիմել` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։ 

«Ելնելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից` ՍԴ–ն որոշել է վերսկսել գործի վարույթը։ Սույն գործի դատաքննությունը հետաձգել եւ դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ին»,–նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։