Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, Virgin Galactic-ով տիեզերք մեկնելուց մեկ տարի էլ չանցած, անհամբեր սպասում է հաջորդ թռիչքին, որը, ինչպես նա հուսով է, տեղի կունենա Իլոն Մասկի հետ՝ SpaceX-ով:
«Հուսով եմ, որ մի օր ես կկարողանամ բարձրանալ նրա տիեզերանավերից մեկով, իսկ նա՝ մերով»,- ասել է Բրենսոնը CNBC-ին:
Բրենսոնը տիեզերք թռչելու իր երազանքն իրականացրել է 2021թ․ հուլիսին՝ Virgin Galactic-ի հիմնադրումից գրեթե երկու տասնամյակ անց:
Դաշնային ավիացիոն վարչությունը Virgin Galactic-ի Unity 22 թռիչքային անձնակազմի առաջին տիեզերագնացներ Բրենսոնին, Սիրիշա Բանդլին եւ Քոլին Բենեթին պարգեւատրել է թեւերով՝ նշելով, որ նրանք հաղթահարել են 80 կիլոմետրի սահմանագիծը, որը ԱՄՆ-ը ճանաչում է որպես տիեզերքի հետ առավելագույն սահման:
Բրենսոնը նշել է, որ ինքն ու Մասկը «լավ ընկերներ» են, եւ իր գործընկեր միլիարդատերը «վաղուց» Virgin Galactic-ի տոմս է գնել։
SpaceX-ը 2020-ին է սկսել թռիչքները ուղեծիր եւ մինչ օրս 18 մարդ է ուղարկել տիեզերք:





























