Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Դեսպանն ընդգծեց ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանությունից:
Դեսպանը նաև վերահաստատեց վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստեց ԱՄՆ աջակցությունը բանակցություններին ` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։





























