Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են օրենքում նախատեսել, որ պետական մարմինը կարող է իր որոշմամբ լրագրողին զրկել այդ կառույցի հավատարմագրից:

Բանն այն է, որ այժմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:

Իսկ այժմ առաջարկվում է, որ պետական մարմինը, առանց լրատվամիջոցի դիմումի, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: