Լոնդոնը հայատարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Լոնդոնյան պլատինի եւ պալադիումի խոշորագույն շուկայում արգելափակվելու է այդ երկու մետաղի վաճառքը ռուսական վերամշակող գործարանների կողմից, հաղորդում է Reuters-ը:

Ռուսաստանն արտադրում է պլատինի համաշխարհային առաջարկի շուրջ 10 տոկոսը եվ պալադիումի առաջարկի՝ 25-30 տոկոսը: Գներն աճել են, պլատինը թանկացել է 1 տոկոսով, պալադիումը՝ 8 տոկոսով:

Այդ երկու մետաղները հիմնականում կիրառվում են ավտոարտադրողների կողմից, որոնք այդ մետաղներն օգտագործում են ավտոմեքենաների վնասակար արտանետումները նվազեցնելու համար: Պլատինը նաեւ օգնագործվում է արդյունաբերության այլ ոլորտներում, ոսկերչության մեջ եւ ներդրումներ անելիս:

Լոնդոնի պլատինի եւ պալադիումի շուկայի հայտարարության մեջ նշվում է, որ շուկայի հանձնաժողովը վերանայել է հավատարմագրված վերամշակման գործարանների ցանկը՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Կազմակերպությունից հայտնել են, որ անհապաղ կասեցվելու է երկու ռուսական վերամշակող գործարանի գործունեությունը, որոնք հավատարմագրված են եղել մինչ այդ: