Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը, NEWS.am–ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կայքից:

Մինչ այս Կամսար Բաբինյանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը:

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը Սասուն Մկրտումյանն էր, որն ազատման դիմում էր ներկայացրել այս տարվա ապրիլի 6-ին։