Հայաստանի առանձին հատվածներում ապրիլի 12-ի երկրորդ կեսին սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները հարավարեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ տեղ-տեղ մինչեւ 30-35 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, սակայն հինգշաբթի կսկսի բարձրանալ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ցերեկը տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ, քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +21 +23։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +9 +13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +10 +13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +14 +17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +10 +15,

Լոռիում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +14 +17,

Տավուշում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +9 +11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21,

Արարատում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +22 +25,

Արմավիրում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +21 +23,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +11 +14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +27 +31,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +22 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +27 +32։