Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 11-ին գումարել է նիստ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ապրիլի 12-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց: