«Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից Հայաստան ներկրվող և իրացվող «Կինդեր» շոկոլադե ձվերը և այդ ապրանքանիշի այլ  շոկոլադային արտադրանքները (բացառությամբ մեկի, որի տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է), չեն արտադրվում այն եվրոպական գործարաններում, որի արտադրանքի մեջ հայտնաբերվել է սալմոնելայի հարուցիչ և հանգեցրել եվրոպական երկրներում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի, տեղեկացնում է Aysor.am-ը՝  վկայակոչելով իր հավաստի տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր տեղեկացրել էր,  որ Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը։