Global NCAP կազմակերպությունը, որը զարգացող շուկաների համար ավտոմեքենաների քրաշ թեստեր է անցկացնում, փորձարկել է երկրորդ սերնդի Hyundai Creta քրոսովերը, որը ներկայացված է նաեւ Ռուսաստանում։ Ավտոմեքենան միջին արդյունքներ է ցույց տվել, գրում է Autoreview-ն։
Global NCAP փորձարկումները միայն ճակատային հարված են ենթադրում 40 ծածկով 64 կմ/ժ արագությամբ: Քրաշ թեստի ժամանակ մանեկենի կրծքավանդակի վրա ծանրաբեռնվածությունը գերազանցել է անվտանգ շեմը, երկու նստածների ծնկներին սպառնում են առջեւի վահանակի կոշտ տարրերը, իսկ վարորդի ոտքերին՝ թափքի դեֆորմացված հատակը:
Արդյունքում Hyundai Creta-ն 8 միավոր է ստացել 17 հնարավորից կամ՝ երեք աստղ հինգ հնարավորից՝ առջեւում նստածների պաշտպանության համար։ Բացի այդ, ավտոմեքենան 28.29 միավոր է ստացել 49-ից կամ երեք աստղ հինգից՝ մանուկ ուղեւորներին պաշտպանության համար:





























