2021թ․ ուժի մեջ է մտել ԱԱՀ-ի ավելցուկային դեբետի ամսական վերադարձը՝ կիսամյակի փոխարեն։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը։
Այսինքն՝ այն ձեռնարկությունները, որոնք հաշվետու ժամանակահատվածում գնել են ավելի շատ ապրանքներ, քան վաճառել են, ամսական մեկ անգամ ԱԱՀ-ի դեբետ են ստանում: Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում բիզնեսին վերադարձվել է 146 միլիարդ դրամ։
«Դրանցից 26 միլիարդ դրամն այն գումարն է, որը մենք նախկին կանոններով 2022 թ․ կվերադարձնեինք բիզնեսին։ Սակայն մենք այդ միջոցները վերադարձրել ենք դեռ 2021թ․»,-պարզաբանեց նախարարը։





























